Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մի գավաթ պատմություն` 5050 ֆունտ ստեռլինգով

Մի գավաթ պատմություն` 5050 ֆունտ ստեռլինգով
26.07.2012 | 14:00

Լոնդոնի բարերից մեկում կոտրել են 1788 թ. արտադրված Clos de Griffier Vieux կոնյակի շիշը: Խմիչքն արժեր 50000 ֆունտ ստեռլինգ, շիշն ապահովագրված չէր, քանի որ բացված էր: Կոնյակի փորձագետ և կոկտեյլի մասնագետ Սալվատորե Կալաբրեզեն Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների ներկայությամբ ցանկանում էր պատրաստել Old and Wise կոկտեյլը, որը աշխարհի ամենաթանկ ընպելիք պիտի գրանցվեր: Ակումբի այցելուներից մեկը պատվիրել է երկու բաժին Clos de Griffier Vieux կոնյակ` 5000-ական ֆունտ գնով, իսկ հետո բարմենից խնդրել է շիշը` ուսումնասիրելու համար պիտակը, և շիշը գցել ձեռքից: Old and Wise-ի պատրաստումը դադարեցվել է, իտալացի Կալաբրեզեն ասել է. «Իմ սիրտը կոտրված է: Ոչ ըմպելիքի գնի համար, այլ պատմության, որ մենք կորցրինք»: Նա համարում է, որ բարի հատակը դարձել է ամենաթանկն աշխարհում: 224 տարեկան կոնյակով պատրաստված Old and Wise կոկտեյլի մեկ բաժակը պետք է արժենար 5050 ֆունտ ստեռլինգ:

Դիտվել է՝ 1682

Մեկնաբանություններ